00:00:00

Մինսկ-2019. Մաքսիմ Մանուկյանը չկարողացավ նվաճել բրոնզե մեդալ

23:53, 22 հունիս 2019 Սպորտ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի էին դուրս եկել սամբիստները։ 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Մաքսիմ Մանուկյանը: Մեր մարզիկը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ 10-1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակիին։ Կիսաեզրափակչում Մաքսիմը պարտվեց Խերտեկ Սայանին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Երրորդ տեղի համար մեր սամբիստը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Մեհման Խալիլովի հետ։ Ցավոք, սակայն Մանուկյանը պարտվեց 1-9 հաշվով: Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար պայքարելու է 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր