00:00:00

32-ամյա կինը Կոտայքում ծեծել է նախկին ամուսնու զոքանչին

22:11, 21 հունիս 2019 Պատահարներ

Արտակարգ դեպք է գրանցվել Կոտայքում. 32-ամյա կինը ծեծել է նախկին ամուսնու զոքանչին հենց փողոցում։ Դեպքը տեղի է ունեցել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում 69 շենքի հարևանությամբ։ Կինը հանդիպել է նախկին ամուսնու կնոջ մորն ու սկսել վիճաբանել նրա հետ, ինչը վերածվել է բռնության գործադրման։ 32-ամյա կինը, ըստ քրեական գործի տվյալների, վեճի ընթացքում ոտքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 32 տարեկան կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ քրեական գործն ուղարկվել դատարան։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր