00:00:00

Մարտի դաշտ հիշեցնող Ռուսթավի հրապարակում. ոստիկանության հետ բախումները՝ լուսանկարներով

13:04, 21 հունիս 2019 Պատահարներ

Վրաստանում հակառուսական բողոքի ցույցերը երեկ մեկնարկեցին 19:00-ին, մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ՝ պահանջելով հրաժարականներ եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ընդդիմության սահմանած ժամանակահատվածում չկատարվեցին նրանց պահանջները: Ցուցարարները փորձեցին ներխուժել խորհրդարան, այդ ամենը թույլ չտալու համար տեղում կենտրոնացած հատուկջոկատայինների եւ քաղաքացիրների միջեւ սկսվեցին բախումներ: Դրանք թեժացան այն աստիճան, որ ոստիկանությունը սկսեց բիրտ ուժ կիրառել՝ մահակներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: Կան տասնյակ տուժածներ: Ներկայացնում ենք մարտի դաշտ հիշեցնող Ռուսթավի հրապարակի գիշերային բախումները՝ լուսանկարներով: լուսանկարները՝ JamNews-ի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր