00:00:00

Կոնսերվատորիայի մոտ դանակահարել են Արցախի 40-ամյա բնակչին. Վիճակը ծայրահեղ ծանր է. մի քանի հարված է եղել

15:05, 21 հունիս 2019 Պատահարներ

Երեւանում այսօր՝ հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 09։10-ի սահմաններում Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ՝ «կրծքավանդակի, որովայնի եւ վերին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտրոոշմամբ։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 40-ամյա Հարություն Մ.-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ Հարություն Մ.-ին դանակի մի քանի հարվածներ են հասցրել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից տարածքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր