00:00:00

Ավտովթար Աճառյան փողոցում. կա տուժած (տեսանյութ)

00:02, 21 հունիս 2019 Պատահարներ

https://www.youtube.com/watch?v=QVSUnmWa6yM   Հունիսի 20-ին, ժամը 19:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աճառյան փողոցի 1-ին փակուղու խաչմերուկում բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1990 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ս.Թ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր