00:00:00

Փլուզում Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան

23:12, 20 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 20-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցի մոտակայքում գտնվող նախկին կաթսայատան խարխլված պատը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Մաշտոցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 8 հիմնական դպրոցին պատկանող նախկին կաթսայատան (տարածքը՝ մոտ 66 քմ, բարձրությունը՝ մոտ 5 մ) խարխլված պատը՝ մասնակի (մոտ 3 քմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր