00:00:00

Ավտովթար Երևանում. Աճառյան փողոցում բախվել են պատգամավորական համարանիշներով Toyota-ն և Opel-ը. կա վիրավոր

02:33, 21 հունիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota մակնիշի 015 HH 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 37-ամյա Արեն Թեմուրյանի վարած Opel մակիշի 35 MT 453 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Թեմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատգամավորը վթարի պահին ավտոմեքենայում չի եղել և վթարի մեղավորը եղել է իր վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր