00:00:00

Վանաձորում կաթսայատան պատ է փլուզվել

19:27, 20 հունիս 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 20-ին, ժամը 16:16-ին ահազանգ է ստացել, որ մասնակի փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցի մոտակայքում գտնվող նախկին կաթսայատան խարխլված պատը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Մաշտոցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 8 հիմնական դպրոցին պատկանող նախկին կաթսայատան (տարածքը՝ մոտ 66 քմ, բարձրությունը՝ մոտ 5 մ) խարխլված պատը՝ մասնակի (մոտ 3 քմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր