00:00:00

21-ամյա երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ իրեն դանակահարել են. վերքը ստացել է կրծքի շրջանում

18:07, 20 հունիս 2019 Պատահարներ

Մայիսի 30-ին, ժամը 22.10-ին, «911» ծառայություն էր զանգահարել 21-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ Կոմիտասի պողոտայում իրեն դանակահարել են: Ոստիկանությունից  հայտնում են, որ ժամը 22.40-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Կոմիտասի պողոտայից բուժօգնության էր տեղափոխել երիտասարդին, որն ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են վնասվածքը հասցնողի ինքնությունը: Լենինգրադյան փողոցի 32-ամյա բնակիչը հունիսի 18-ին մի առեւտրի կենտրոնից բերման է ենթարկվել, ներկայացվել Արաբկիրի քննչական բաժին եւ ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր