00:00:00

Գյուղապետն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երասխահուն գյուղի բնակչին, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

14:05, 20 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Երևանում՝ ծեծի ենթարկվելու և շան կծելու հետևանքով: Հայտնի է դարձել, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում գտնվող «Արևելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ջ. Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Ավետիսյանը, ում ուղղորդմամբ այնուհետև վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ: Նրանցից մեկը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ջ. Ասադյանի թիկունքին, իսկ մյուսն էլ շանը բաց է թողել վերջինիս վրա: Ծեծի և շան կծելու հետևանքով Ջ. Ասադյանն ստացել է մարմնական վնասվածքներ: Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը Երասխահուն համայնքի ղեկավարն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր