00:00:00

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. պտտահողմը 52-ամյա բնակչի տան տանիքը պոկել է

20:39, 19 հունիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում՝ ժողովրդին հայտնի 4-րդ սովխոզում, ուժեղ պտտահողմը իր ավերածությունն է արել նույն գյուղի բակիչ, 52-ամյա Վաղինակ Գևորգյանի տանը: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պտտահողմը տան տանիքը ամբողջովին վերցրել և շպրել է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Միակ սփոփանքը նա է, որ զոհեր և վիրավորներ չկան, սակայն ընտանիքի անդամները, ովքեր գյուղում բարի համբավ ունեն, միայնակ չեն կարող տանիքի հարցը լուծել: Հույս ունենք, որ Արմավիրի մարզպետարանը կամ էջմիածնի քաղաքապետարանը օգնության ձեռք կմեկնեն»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքը բաղկացած է 4 հոգուց: shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր