00:00:00

Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու տնակներ են այրվում

20:15, 19 հունիս 2019 Պատահարներ

Երևանի Կոնդ թաղամասի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու մետաղական տնակներ են այրվում: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ժամանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման մեկ մարտական հաշվարկ: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո փրկարարները եկել են դեպքի վայր: «Դեռևս մեկ մարտական հաշվարկ է աշխատում: Այժմ ջրատարի կարիք է զգացվում, և այն արդեն ճանապարհին է»,- նշեց ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական երրորդ ջոկատի վարորդ սերժանտ Գևորգ Գրիգորյանը: ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեռ պարզ չէ՝ տնակները բնակելի են, թե ոչ: ԱԻՆ-ից փոխանցեցին, որ հրդեհաշիջմանը միացել է երկրորդ մարտական հաշվարկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր