00:00:00

70-ամյա ծերունին բալ հավաքելիս ինքնաշեն աստիճանից վայր է ընկել ամրանի վրա, մինչ կժամանեին բժիշկները, նա մահացել է

16:00, 19 հունիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի այգիներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 70-ամյա Գառնիկ Շ.-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն այգում բալ հավաքելիս է եղել, երբ ինքնաշեն աստիճանը անզգուշաբար ճոճվել է, և ծերունին ընկել է ցանկապատի վրա տեղադրված երկաթե ամրանի վրա;։ Նրան վիրավոր հայտնաբերել է կինը, սակայն, մինչ կժամանեին բժիշկները, Գառնիկ Շ.-ն մահացել է։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ազատ Հակոբյանի գլխավորությամբ, մինչև կժամանի դատական բժիշկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր