00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանում գողացել են ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբոր մատանին

13:58, 19 հունիս 2019 Պատահարներ

«Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 53-ամյա Մ. Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման «Բիզնես Լանչ» սրահից գողացել է ոսկյա մատանի։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները հայտնաբերել են Մ. Բ.-ն, որը ոչ միայն խոստովանել է կատարված գողությունը, այլեւ ներկայացրել է գողոնը։ Մատանին պատկանել է Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ջուլֆալակյանին, ով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբայրն է։ Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր