Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ: Նրան ժամը 23.40-ի սահմաններում ոստիկանները Նալբանդյան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին:
Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Բաժնում նրա դեմքի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Նալբանդյան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկվելու հետևանքով: Ոստիկանները բերման ենթարկվածին տեղափոխել են բուժօգնության, այնուհետև նա ձերբակալվել է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Նշանակվել է ԴԲՓ:Կատարվում է նախաքննություն: