Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» և Աբովյանի բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը նրանց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Նիվային։