00:00:00

Հափշտակել էր ավտոմեքենա եւ վաճառել համագյուղացուն. Էրեբունու ոստիկանների բացահայտումը

23:13, 18 հունիս 2019 Պատահարներ

Մայիսի 29-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ փետրվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակահատվածում Ազատամարտիկների փողոցի 5-րդ նրբանցքի 10 հասցեի մոտից գողացել են «ՎԱԶ-21099» մակնիշի չշահագործվող ավտոմեքենա՝ պատճառելով 350.000 դրամի վնաս: Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ ավտոմեքենան հափշտակել է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 45-ամյա մի բնակիչ եւ վաճառել նույն գյուղի մեկ այլ բնակչի: Հունիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Ավտոմեքենան հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր