00:00:00

Արցախի ոստիկանությունը լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել զինծառայողի մահով ավարտված վթարից

19:32, 18 հունիս 2019 Պատահարներ

Սույն թվականի հունիսի 18-ին, ժամը 07:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի 1995թ.-ին ծնված բնակիչ Կ.Բ-ն վարելով «Մերսեդես-Բ. C-180» ավտոմեքենան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին կորցրել է ղեկակառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, մայրաքաղաքի բնակիչներ՝ 1996թ.-ին ծնված Վ.Գ-ն, 1953թ.-ին ծնված Բ.Մ-ն և 1994թ.-ին ծնված Ա.Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ Ա.Բ-ն մահացել է: Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված  Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր