00:00:00

Վնասել են «շտապօգնության» մեքենան. կա բերման ենթարկված

15:43, 18 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց մահացածի ընտանիքի անդամներից մեկը քարով կոտրել է բժշկական կենտրոնի հաշվեկշռում գտնվող, «Զիմբել» մակնիշի ավտոմեքենայի առջևի հողմապակին և վնասել շարժիչի ծածկոցը, իսկ մեկ այլ անդամ դեռևս չպարզված առարկայով կոտրել է ձախակողմյան հատվածի հայելին և վնասել երկու ապակիները: Կա բերման ենթարկված անձ: Վնասի չափը պարզվում է:  Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր