00:00:00

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

02:41, 18 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 15-ին Լոռու մարզի Փամբակ-Շահալլի կայարանների միջեւ ընկած տեղանքում Երեւան-Բաթումի գնացքում 47-ամյա մի տղամարդ հարբած վիճակում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցրել ուղեւորների հասցեին, քաշքշել նրանց: Ոստիկանությունից  հայտնում են, որ գնացքում ծառայություն կատարող ոստիկանության ՊՊԳՎ Թումանյանի պահպանության բաժնի ծառայողները երկաթուղային Սանահին կայարանից, ժամը 20.50-ին, տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր