00:00:00

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են արձանագրել

22:36, 15 հունիս 2019 Պատահարներ

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հունիսի 14-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչ Համլետ Պ-ն տանն ապօրինի կանեփ է աճեցնում: Ոստիկանությունից  հայտնում են, որ քրեական հետախույզները ժամը 15.30-ի սահմաններում, նշված տան բակում կատարված զննությամբ, հայտնաբերել են 85 հատ, 3 կգ ընդհանուր կշռով, կանեփի ցողուններ: Համլետ Պ-ն հայտարարել է, որ հայտնաբերված կանեփի մի մասը մշակել է անձամբ, իսկ մյուսները վայրի աճած ցողուններ են, որոնք քաղել է իր բակից՝ հետագայում ծխելու համար: Նուն օրը, ժամերի տարբերությամբ, ապօրին թմրանյութ պահելու եւ օգտագործելու մի դեպք էլ արձանագրել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները: Ժամը 21.00-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Հույսի Ավան 5-րդ փողոցի տներից մեկում կանեփ են աճեցրել: Մեկնած օպերատիվ խմբին նշված տան բնակիչ Գեւորգ Հ-ն ներկայացրել է երկու պլաստիկ տարա՝ յուրաքանչյուրի մեջ աճեցված կանեփանման 5 բույս, որոնք ըստ նրա պատկանում են իրեն, խնամում է իր օգտագործման համար: Երկու դեպքով էլ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր