00:00:00

Կրակել են Լուսահովիտի 35-ամյա համայնքապետի վրա. նրա վիճակը կայուն է

15:32, 15 հունիս 2019 Պատահարներ

Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը երեկ` հունիսի 14-ին, հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ  Չոբանյանը: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ Իջեւան քաղաքում, վիչաբանությունից հետո Իջեւանի քաղաքացին հրազենով կրակել է համայնքապետի վրա: «Գրիգոր Սարհատյանը այժմ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, նրա վիճակը կայուն է»,- ասաց մարզպետը` նժշելով, որ ինքը չի  ցանկանում գնահատականներ տալ կատարչվածին, իրավապահները կպարզեն կատարվածի հանգամանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր