00:00:00

Երեւանյան հյուրանոցի բակում կայանած մեքենաներ են վնասել․ դրանցից մեկը պատկանում է կառավարության պաշտոնյայի

03:26, 15 հունիս 2019 Պատահարներ

Երևանում երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կեսօրին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ են վնասել: Ոստիկանները պարզել են, որ վնասել են նույն հյուրանոցի աշխատակից, Երևանի բնակիչ Անդրանիկ Քալանթարյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան, Երևանի բնակիչ Արմեն Փաշայանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան և Կորեայի Հանրապետության քաղաքացի Բոնաու Կուի Suzuki մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ըստ աղբյուրի՝ Արմեն Փաշայանը ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և տեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր