00:00:00

Արցախի ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել

20:35, 14 հունիս 2019

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը այսօր՝ հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային եւ առանձնացված ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2019թ. 5 ամիսների օպերատիվ- ծառայողական գործունեության արդյունքները: Հիմնականում խոսելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից՝  ոստիկանության պետը կարեւորեց ծառայության ընթացքում օրինականության պահպանման առաջնահերթությունը: Ներկաները ամփոփել են 5 ամիսների ընթացքում ստորաբաժանումների գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու առկա խնդիրները: Ոստիկանության պետը կարեւորելով ոստիկանության ծառայողների կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր