00:00:00

Երևանում անցկացված նիստի մասնակիցները հետևել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին

18:38, 14 հունիս 2019

Երևանում հունիսի 13-ին անցկացված ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 14-ին այցելել են «Բաղրամյան» զորավարժարան։ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) ներկայացուցիչները հետևել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների և Խաղաղապահ բրիգադի զինծառայողների մարտական պատրաստության վարժանքներին։ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները խաղարկել են մարտական հրաձգությամբ վարժանք, ներկայացրել մարզումների համար նախատեսված միջոցներն ու պայմանները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր