00:00:00

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօերն Զավեն Խանջյանին

21:57, 14 հունիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վարչապետը բարձր է գնահատել ընկերակցության գործունեությունն ԱՄՆ հայության շրջանում և Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Հայ Ավետարանչական ընկերակցության ծրագրերը կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ: Զավեն Խանջյանը նշել է, որ ընկերակցությունը պատրաստվում է նոր թափ հաղորդել հայրենիքում տնտեսական, սոցիալական, կրթական ծրագրերին և հավելել, որ ոգևորված Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով՝ պատրաստ են բազմապատկել ուժերը՝ ի նպաստ հայապահպանության և Հայաստանի զարգացման: Պարոն Խանջյանը ողջունել է Զարեհ Սինանյանին Սփյուռքի գլխավոր հանձնակատար նշանակելու վարչապետի որոշումը և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ էապես կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում Զավեն Խանջյանը վարչապետին է ներկայացրել ընկերակցության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր