00:00:00

ՌԴ ԱԻՆ կինոլոգիական ծառայության ղեկավար. տպավորված եմ հայ գործընկերների կատարելագործվելու մեծ ցանկությամբ

21:46, 14 հունիս 2019

Հունիսի 14-ին ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնում կայացավ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ- կինոլոգիական ջոկատի 8 կինոլոգների որակավորման բարձրացման հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը: Հավաստագրերը հետախույզ-կինոլոգներին շնորհեց ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում մայիսի 20-ից հունիսի 14-ը ԱԻՆ կինոլոգների համար կազմակերպվել էին «Տեխնածին փլուզումների դեպքում տուժածների որոնման ժամանակ կինոլոգիական հաշվարկների կիրառումը» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ: Ուսուցման գործընթացի կազմակերպման նպատակով Հայաստան էին ժամանել ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության Սանկտ-Պետերբուրգի համալսարանի դասախոսներ, միջազգային որակավորում ունեցող մասնագետներ Ալեքսանդր Ալեքսանդրովը և Նադեժդա Նիկոլաևան: 144-ժամյա դասընթացի ավարտից հետո այսօր Արզնիում տեղակայված ԱԻՆ ուսումնական վարժահրապարակում անցկացվեցին որակավորման քննություններ, ինչպես նաև հետախույզ-կինոլոգների՝ «Հակատեռոր» խորագրով ցուցադրական վարժանքներ: Ըստ վարժանքի սցենարի՝ բնակելի շենքում տեղի է ունեցել պայթյուն: Տեղեկություններ են ստացվել, որ կիսափլուզված շինության փլատակների տակ կան տուժածներ, շինության մեջ առկա է պայթուցիկ նյութ: Հետախույզ-կինոլոգների և իրենց կողմից վարժեցված շների առջև խնդիր էր դրվել պայթուցիկ նյութերի առկայության մասով ստուգել շինության առջև կայանված մեքենան, շինության շրջակայքը, ինչպես նաև հայտնաբերել փլատակների տակ գտնվող մարդկանց: Հետախույզ-կինոլոգները, թե՛ քննության ընթացքում և թե՛ վարժանքի ժամանակ կարողացան հստակ կատարել իրենց առջև դրված խնդիրները: «Շատ տպավորված եմ հայ գործընկերների աշխատունակությամբ, սովորելու և կատարելագործվելու մեծ ցանկությամբ,- ամփոփելով շուրջ երեքշաբաթյա դասընթացները՝ նշեց ՌԴ ԱԻՆ հարավարևելյան դաշնային շրջանի կինոլոգիական ծառայության ղեկավար Ալեքսանդր Ալեքսանդրովը: «Ուրախ էի հանդիպել մարդկանց, ովքեր ոչ միայն ցանկանում են սովորել այլև՝ անում են դա»,- ասաց Ալեքսանդր Ալեքսանդրովը: Մասնագետի խոսքով՝ կինոլոգի աշխատանքի հիմքը պետք է հանդիսանա շների ճիշտ ընտրությունը և վարժեցումը: «Այս ոլորտում մասնագետների ուսուցումը և շների վարժեցումը պետք է կրի շարունակական և անընդհատ բնույթ: Եթե կինոլոգի և իր անբաժան գործընկերոջ՝ շան գիտելիքները և ունակությունները տարիներ շարունակ չկիրառվեն և մի օր փրկեն անգամ մեկ մարդու կյանք, ապա մեր ջանքերն ապարդյուն չեն լինի»,-նշեց Ալեքսանդր Ալեքսանդրովը: Հետախույզ-կինոլոգներին ունակությունների և գիտելիքների կիրառման անհրաժեշտության բացակայություն մաղթեց նաև Արկադի Բալյանը: «Տա Աստված, որ ձեր գիտելիքները երբեք չկիրառվեն, հաջողություն ձեզ և ամենայն բարիք»,- նշեց Արկադի Բալյանը: ԱԻ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց ՌԴ-ից ժամանած մասնագետներին բեղուն և արդունավետ աշխատանքի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր