00:00:00

Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Փոքր Մհեր» ռազմական վարժարանի սանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

20:51, 14 հունիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 14-ին, Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Ռ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում իրենց տանը՝ իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ նռնականման իրի պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասվածքներ է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է «Փոքր Մհեր» ռազմամարզական վարժարանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր