00:00:00

ԲԴԽ անդամի թեկնածուն հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ

18:05, 14 հունիս 2019

Տեղի է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ։ Ավելի վաղ՝ հունիսի 12-ին, տեղի է ունեցել նրա հետ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հանդիպումը։ «Հանդիպումները դրական եմ գնահատում, պատգամավորներին հարցերի բավական լայն շրջանակ էր հետաքրքրում՝ ե՛ւ իմ անձի շուրջ, ե՛ւ իմ պատկերացումների մասին, թե ինչպես պետք է լինի դատական համակարգի բարեփոխումները, ինչպես պետք է ԲԴԽ–ն համագործակցի դատական համակարգի հետ, ինչ պրոցեսներ պետք է լինի»,–լրագրողների հետ զրույցում ասաց Բեքմեզյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր