00:00:00

Երևանում Nissan-ի վարորդը կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ ստեղծելով վթարային իրավիճակ

16:13, 14 հունիս 2019 Պատահարներ

Վերջին ամիսներին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայության արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկել մեծ թվով օրինախախտ վարորդների, ովքեր իրենց դասելով օրենքից վեր՝ կոպտագույն ձևի խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։ Շատ վարորդների տրանսպորտային միջոցներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։ Ինչքան էլ ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կատարի, միևնույն է՝ լինում են վարորդներ, ովքեր արհամարհած ունեն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման վրա ու մայրաքաղաքում ու մարզերում «զվռնում են» կոպիտ խախտումներով։ Նման ճանապարհային կոպիտ խախտում է կատարում Nissan մակնիշի 17 CO 017 համարանիշի ավտոմեքենայի վարորդը. Չարենց փողոցի 46 հասցեում հետընթացով կտրում-անցնում է Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկը՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։ SHAMSHYAN.com-ը վստահ է, որ օրինախախտ վարորդը ճանապարհային ոստիկանության կողմից կհայտնաբերվի և իր կատարած խախտման համար բացատրություն կտա ՃՈ ծառայողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր