00:00:00

Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթեւեկությունը. Վտանգավոր բարդիներ են հատելու

15:43, 14 հունիս 2019

Երեւանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչեւ 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք եւ Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային եւ վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր