00:00:00

Այսօր զոհված զինծառայողը 20 օրից զորացրվելու էր

01:50, 14 հունիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 13-ին, Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր, 20 օրից զորացրվելու էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարիատից։ Մալիշկայի համայնքապետ Գարիկ Նազարյանն էլ ասաց, որ մահացած զինծառայողն ունի ավագ եղբայր եւ քույր։ Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր