00:00:00

Norway Chess․ Լեւոն Արոնյանը 1,5 միավոր վաստակեց 7-րդ տուրում

02:47, 13 հունիս 2019 Սպորտ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց չինացի Յանջի Յուի հետ։ Դասական պարտիայում գրանցվեց ոչ ոքի 31-րդ քայլում (վաստակեցին կեսական միավոր)։ Կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում գրանցվեց ոչ ոքի։ Սեւերով հանդես եկած Արոնյանին մրցակարգով շնորհվեց 1 հաղթական միավոր։ Հայ շախմատիստը 9 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է եւ առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենից հետ է 2 միավոր։ Հունիսի 13-ին կայանալիք 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Մրցաշարին ավարտին մնացել է երկու տուր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր