00:00:00

Մեքենայում թմրանյութ է եղել. Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն բերման են ենթարկել

21:07, 11 հունիս 2019 Պատահարներ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները երեկ՝ հունիսի 10-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ, 32-ամյա Կարո Քասարյանը և 32-ամյա Դավիթ Գևորգյանը։ Նշված անձինք եղել են Toyota մակնիշի 85 CC 558 համարանիշի ավտոմեքենայով, և ավտոմեքենան վարել է Կ. Քասարյանը։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է դեղնակաաչավոն զանգված, 2 հատ կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա են եղել մուգ գույնի հետքեր։ Կ. Քասարյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, և պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կ. Քասարյանն ու Դ. Գևորգյանը բաց են թողնվել, հետաքննիչի որոշմամբ նշանակվել են միշարք փորձաքննություններ։ Ըսատ աղբյուրի՝ Կ. Քասարյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ավագ մասագետ, իսկ նրա հայրը՝ Անդրանիկ Քասարյանը, երկար տարիներ աշխատել է Երևանի քաղաքպետարանի ճարտաապետության և քաղաքաշինության վարչության պետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր