00:00:00

Հալիձորում օձը խայթել է 47-ամյա տղամարդուն, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

18:45, 11 հունիս 2019 Պատահարներ

Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վլադիկ Բախշյանին Հին Հալիձորի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս օձը խայթել է. հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը: Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 12։20-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ: Օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած տղամարդուն Գորիսի հիվանդանոց տեղափոխելու  ժամանակ գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր