00:00:00

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. կան տուժածներ

14:23, 11 հունիս 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հունիսի 10-ին, ժամը 22:46-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1985 թ.), «Mazda CX-7» (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1993 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Ռ.Օ., ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ա.Վ.-ն և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա.Գ.-ն (ծնված 2000 թ.), հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:  Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր