Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սիրելի´ աբովյանցիներ,
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար:
Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ:
Բայց մի´ հուսահատվեք, որովհետև միասին մեզ այդուհանդերձ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից:
Կո´չ եմ անում լինել պահանջատեր և ուշիուշով հետևել, որպեսզի ձեզ տրված խոստումներն այս անգամ էլ օդում չմնան:
Իսկ ես շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու իմ սիրելի Աբովյան քաղաքին:
Շնոհակալություն»։