00:00:00

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

00:08, 11 հունիս 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնեւ): Հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնեւ)»: Նշենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը վերջին տարիներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական: Վերջերս վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Անդրանիկ Հովհաննիսյանին Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր