00:00:00

Արմեն Սարգսյանը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել

19:43, 10 հունիս 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գագիկ Ղալաչյանը, համատեղության կարգով, նշանակել Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»,–ասված է հրամանագրում: Նախագահի հրամանագրերով Արման Կիրակոսյանը հետ կանչել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Աշոտ Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր