00:00:00

«Աբովյանի քաղաքապետի ընտրությունը ցույց տվեց՝ Հայաստանում հեղափոխական էյֆորիան ավարտվել է»

21:52, 10 հունիս 2019

Երեկ  ՀՀ 23 համայնքում (Դիտակ, Դվին, Ապագա, Նորակերտ, Վարդաշեն, Նոր Արթիկ, Սորիկ, Փանիկ, Այսպիսով, Ազատամուտ, Գորայք, Սպանդարյան, Անուշավան, Հայկավան, Գեղհովիտ, Ծովասար, Լեռնավան, Խնկոյան, Ղուրսալ, Շենավեն, Քարաձոր, Աբովյան, Գետարգել) տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ:   Հիշեցնենք՝ երեկ համայնքի ղեկավար ու ավագանու անդամ էին ընտրում Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ  էին, որից 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ   տեղի ունեցան:  առավել լարված ու թեժ պայքար էր  ծավալվում հատկապես Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Հիշեցնենք՝ Վագահն Գևորգյանը վերընտրվեց՝ հաղթելով ՔՊ-ական մրցակցին՝ Գրիգոր Գուլյանին։ Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ: Աբովյանում տեղի  ունեցած ընտրությանն անդրադառնալով՝ այսօր վարչապետ Նկոլ Փաշինյանը հայ-իտալայան բիզնես ֆորումից հետո ասաց՝ տեղի են  ունեցել ընտրություններ, և  հաղթել է ժողովրդավարությունը։ «Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝   ոչ», – ասաց Փաշինյանը: Մինչդեռ, Կոտայքի  մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին, մեղմ ասած, շատ ավելի կոպիտ գնահատական է հնչեցրել՝ նշելով․ «Առհասարակ, երեկվա այն իրողությունները, որ տեղ գտան Աբովյան քաղաքում գլոբալ առումով, այո՛, ազդեցին ընտրությունների ելքի վրա և 395 քվեով ավել հաղթանակ տարավ գործող քաղաքապետն ու իր հովանավոր ԲՀԿ-ն. բայց դա իրենց հաղթանակը չէ, դա Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն էր»։ Երկրի  վարչապետը ժողովրդավարական է համարում նույն ընտրությունները, իսկ Կոտայքի մարզպետը, փաստորեն, դրան հակասող հնագատական է տալիս, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջիններս թիմակիցներ են։ Ընտրությունների ելքից հետո մամուլում  տարբեր կարծիքներ են հնչում, այդ  թվում այն, որ վարչապետի վարկանիշն անկում է ապրել։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին վարչապետն  անձամբ մասնակցեց  նախընտրական քարոզարշավի   երթին՝  ի աջակցություն ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային, վարչապետի ու Կոտայքի մարզպետի իրարամերժ կարծիքներին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց․ «Իշխող  քաղաքական թիմում  հստակ դիրքորոշում չկա․ ի վերջո ինչպե՞ս հնագարել այդ պարտությունը՝ որպես հաղթանա՞կ, թե՞ որպես  պարտություն։ Եթե պարտություն, ապա իրե՞նց թիմի պարտությունը, թե՞ ինչ-որ այլ պարտություն։ Բնականաբար, քանի որ  չեն ցանկանում իրենց քաղաքական թիմի  պարտությունը գնահատել, դրա համար իրենք ու իրենց աջակցող քարոզչամեքենան  դա ներկայացնում են   որպես ժողովրդավարության հաղթանակ։ Քանի որ իրենք հստակ որոշում չունեն՝ ինչ գնահատական տալ ընտրության արդունքներին,  մասնակի դեպքերում  դա ներկայացվում է ոչ թե որպես իրենց պարտություն, այլ  «արժանապատիվ քաղաքացու պարտություն»։ Այսինքն՝ նրանք, ովքեր քվեարկել են  այլ թեկնածուի օգտին, կարելի է կարծել՝  «անարժանապատիվ քաղաքացիներ են», որոնք դեմ են գնացել հեղափոխությանն ու չեն պաշտպանել  իրենց թեկնածուին»։ Արմեն Բադալյանը նշեց՝  այս ամենը սեփական պարտությունը այլ պատճառավանություններով կոծկելու  գործելաոճ է, որը կար  նաև նախորդ իշխանությունների ժամանակ, ուստի ենթադրվում էր՝ նման բան հիմա չպետք է լիներ, սակայն փաստ է՝  կա։ «Այն, ինչ տեղի ունեցավ, մի քանի փաստ ապացուցեց․ առաջինն այն է, որ Հայաստանում հեղափոխական էյֆորիան ավարտվել է վերջնականապետ։ Դա ցույց տվեց նաև դատարանները շրջափակելու կոչին հետևածների  քիչ քանակը․ դա առաջին ազդանշանն էր։ Իսկ Աբովյանի ընտրությունների ժամանակ վարչապետն իր վարկանիշը դրեց ընտրապայքարում  և քայլերթ իրականացրեց  Աբովյանի՝ իրենց թեկնածուի հետ, բայց պարվեց մի թեկնածուի, որի օգտին  անգամ ԲՀԿ-ն ակտիվ քարոզարշավ չէր անում։ Այսինքն՝  վարչապետը  պարտվեց ոչ թե ԲՀԿ առաջնորդին, այլ տեղի քաղաքապետին։ Դա ցույց է տալիս մի բան․ հեղափոխական էյֆորիան ամբողջովին ավարտվել է, և  քաղաքացիները ցանկանում են գործ տեսնել,   ոչ թե հեղափոխական տեսարաններ։ Բականաբար, հեղափոխական տեսարանների  ժամանակն անցել է, դա այս  անգամ  չաշխատեց։ Վարչապետի՝ օրեցօր իջնող վարկանիշը չբավարարեց անգամ  մի քաղաքապետին հաղթելու համար։ Աժ  ընտրությունների ժամանակ  վարչապետի թիմակիցները ստացել էին մոտ 13 000 ձայն, իսկ  ԲՀԿ-ն, եթե չեմ սխալվում, մոտ  3 000 ձայն, բայց հիմա, փաստորեն,   ձայների վերադարձ կատարվեց դեպի ԲՀԿ-ն։ Նրանք, ճիշտ է,  շատ քիչ՝  մոտ 400 ձայնով առավելության հասան, բայց, այդուամենայնիվ, հաղթանակ տարան   վարչապետի թիմակիցների նկատմամբ։   ՔՊ-ն պետք է  հետևություն ունի ու այլևս չփորձի  վարչապետի  վարկանիշը «ծախսել» նման ընտրությունների ժամանակ, այլ պետք   է վերածվի քաղաքական, բովանդակալից մի կառույցի,  ոչ  թե այլ նպատակով մարդկանց միավորման, ինչը այսօր տեսնում ենք «Իմ քայլ»-ում», -  եզրափակեց քաղտխնոլոգ Արմեն Բադալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր