00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

19:31, 10 հունիս 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային այդ երկրի ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-պորտուգալական բարեկամական հարաբերությունները կնպաստեն նորարարության, գործարարության, մշակույթի և գիտության բնագավառներում երկկողմ կապերի ընդլայնմանը: Հանրապետության նախագահը Մարսելու Ռեբելու դե Սոուզային մաղթել է ամենայն բարիք, իսկ Պորտուգալիայի ժողովրդին՝ հետագա բարգավաճում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր