Այսօր, հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը խոսեց նաեւ սկանդալային ձայնագրությունների մասին:
Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորվի, որ Հայաստանի հարեւան երկրներից մեկի տարածքից է տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության բովանդակությունը, - նշել է ՔԿ նախագահը:
«Գաղտնալսման առումով նշեմ, որ այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ արտասահմանյան երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից է տարածքում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը։ Քննությունն ակտիվ իրականացվում է, նշանակվել է փորձաքննություններ»,–ասել է նա։
Հայկ Գրիգորյանի խոսքով՝ եթե բավարար ապացույցներ լինեին մարդկանց որպես մեղադրյալ ներգրավվելու, ապա ՔԿ–ն կաներ դա.«Եթե բավարար ապացույցներ լինեին որպես կասկածյալներ ներգարվվեելու, մենք դա կանեինք։ Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ–ի աշխատակիցների կողմից գաղտնասլում անելու հանգամանքը»։
Հարցին՝ գաղտնալսող բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ հնարավոր է գաղտնալսումն իրականացրած լինեին, ՔԿ նախագահն ասաց. «Մենք համապատասխան հարցումներ եւ այդ ուղղությամբ քննություն իրականացրել ենք, նման ապացույցներ կամ ապացույցների համակցություններ այս պահին չունենք»։