00:00:00

Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանի ընտրությունների մասին

18:02, 10 հունիս 2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում խոսեց Աբովյանում կայացած ընտրությունների մասին: Նրա խոսքով` հաղթել է աբովյանցին: Լրագրողի հարցին` ավելի արդար չէ՞ր լինի, եթե ԲՀԿ-ն առաջադրեր թեկնածուին անձամբ, ոչ թե պարզապես աջակցեր վերընտրված քաղաքապետին նախընտրական քարոզարշավին, Ծառուկյանն արձագանքեց. «Բայց Ծառուկյանը մասնակցե՞լ է քարոզարշավին»: Ճշտող հարցին` այսինքն արդյունքներն ավելի՞ մեծ կլինեին, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Դուք դրանում կասկածո՞ւմ եք»: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քաղաքապետ Վահագն Գեւորգյանը բազմաթիվ գործեր է արել այս տարիների ընթացքում Աբովյանում։ Լրագրողներից մեկի հարցին, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասել է, որ հեղափոխությունը Աբովյան չի հասել, Ծառուկյանը խորհուրդ տվեց մեջբերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը նշել էր, որ այս ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործող քաղաքապետի դեմ երեք քրեական գործ կա հարուցված, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ խնդիրն իրավական դաշտում է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր