00:00:00

«Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության. Նելլի Դուրյանը պարզաբանել է

17:53, 10 հունիս 2019

«Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երեխան բռնության է ենթարկվել 2000թ.  ծնված տղայի կողմից` մի քանի անգամ` կրթահամալիրի ննջարանում: 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է դատարան: Հրապարակմանը արձագանքել է Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կայքերից մեկը տեղադրել է հրապարակում, ըստ որի՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության, եւ քրեական գործն ուղարվկել է դատարան:Որոշ օգտատերեր վերոհիշյալ գործը ներկայացրել են որպես այժմ կատարված դեպք:Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018թ. հունվար ամսին: ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների ստուգմամբ պարզվել էր, որ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան` 16-ամյա Տ.-ն 2018թ.-ի հունվար ամսին կրթահամալիրում, նույն կրթահամալիրի սան՝ 14-ամյա Հ.-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Փաստի առթիվ 2018թ. հունվարի 14-ին ՀՀ քր. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը սույն թվականի մայիսի 31-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր