ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 782 դեպք, որից 498-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի: