Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Հիշեցնենք՝ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը պարտվել է։
Հիշեցնենք՝ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18176-ը կամ 40.83 տոկոսը:
Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ:
Վարչապետն ընդգծեց՝ հեղափոխությունից առաջ երկար տարիներ առաջնային կարգախոսը ՀՀԿ մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։
«Եվս մեկ անգամ այս ընտրություններում արձանագրվեց՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար», - ասաց Փաշինյանը: