00:00:00

Շենավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է ֆիզկուլտուրայի ուսուցչին

15:04, 10 հունիս 2019

ԿԸՀ-ն հրապարակել է հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքներում կայացած համայնքային ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ, Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավար է ընտրվել Մխիթար Մխիթարյանը: 350 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 216-ը, որից 104-ը նախապատվությունը տվել է Մխիթար Մխիթարյանին: Վերջինս գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է: Երկրորդ տեղում է Անդրանիկ Դունամալյանը, ով ստացել է 64 ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: Նշենք, որ երեք թեկնածուներն էլ ինքնառաջադրված են, սակայն հայտնի է, որ Անդրանիկ Դունամալյանը ՔՊ անդամ է, որը պարտվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր