00:00:00

Գառնիի ճանապարհին բախվել են կորեացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը եւ բեռնատարը․ 16 հոգի տուժել է

01:35, 10 հունիս 2019 Պատահարներ

Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններում Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի տուրիստական ավտոբուսը: Բախման հետևանքով ԶԻԼ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու այգում. թափքը կողաշրջվել է: ԶԻԼ-ը բարձած է եղել ավազով: ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ճանապարհը մինչև հիմա փակ է: Դեռևս պարզ չէ, թե ով է մեղավոր: Ճանապարհին խցանում է առաջացել, քանի որ վթարը եղել է Գեղարդ տանող գլխավոր: Mercedes-ում եղել են զբոսաշրջիկներ Կորեայի Հանրապետությունից, որոնք մեկնում էին Գեղարդ։ Աբյուրի փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության 15 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է, Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր