00:00:00

Երեւանում մեքենան բախվելով էլեկտրասյանը տապալել է այն եւ վնասել գազատար խողովակը․ 3 հոգի հոսպիտալացվել է

16:39, 09 հունիս 2019 Պատահարներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 03:25-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Արամ Գումաշյանը Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 66/1 տան և Ֆուտբալի ակադեմիայի հարևանութմաբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե էլեկտրասյանը: Բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից պոկվել է, իսկ վարորդն էլ առաջ ընթանալով՝ բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք: Տապալված էլեկտրասյունը փակել է ճանապարհը և երթևեկությունը դարձել է անանցնելի: Հրշեջներն ու «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը, իսկ էլեկտրացանցի ծառայողներն էլ հոսանքազրկել են մի ամբողջ թաղամաս, քանի որ էկելտրասյան տապալման հետևանքով նաև էլեկտրալարերն են պոկվել: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր