Դեպքը տեղի է ունեցել Օնդո նահանգում։ Ականատեսների խոսքով՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել հակառակ ուղղությամբ ընթացող ավտոբուսին։ Բախման հետևանքով երկու փոխադրամիջոցներն այրվել են, իսկ ավտոբուսի բոլոր ուղևորները՝ զոհվել:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսի և բեռնատարի վարորդները դեպքի վայրից փախուստի են դիմել։
Հայտնի է, որ Նիգերիայում մահվան ելքով ավտոճանապարհային պատահարները հաճախակի բնույթ են կրում։ Պատճառը վատ և ծանրաբեռնված ճանապարհներն են։